Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում ոստիկանական բաժանմունքի հարեւանությամբ հզոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթուցիկով բեռնված ավտոմեքենայի պայթյունից զոհվածների թիվը նահանգի Չինար քաղաքում կազմել է վեց մարդ: Այդ մասին հինգշաբթի հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը, հղում անելով իր՝ ոստիկանական աղբյուրին:
ՌԻԱ Նովոստի գործակալության հաղորդմամբ, պայթուցիկով բեռնված ավտոմեքենան պայթել է Դիարբեքիր նահանգի Չինար քաղաքում՝ ոստիկանական բաժանմունքի եւ նրա աշխատակիցների հանրակացարանի հարեւանությամբ՝ տեղական ժամանակով մոտավորապես 23.30-ին (1.30՝ Երեւանի ժամանակով): Ավելի վաղ իշխանությունները հաղորդել են հինգ զոհվածների եւ 39 վիրավորների մասին, որոնցից վեցը ոստիկաններ են:
Պայթյունից վնասվել են նաեւ հարեւանությամբ գտնվող տները, տեղացի բնակիչների շրջանում կան զոհվածներ եւ վիրավորներ: Պայթյունից անմիջապես հետո անհայտ անձինք կրակ են բացել մինչ այդ գրոհի ենթարկված շենքերի վրա, ոստիկանությունը պատասխան կրակ է բացել: Թուրքական իշխանություններն այդ գրոհի իրականացման համար մեղադրել են երկրում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ, РКК) գրոհայիններին:
Ֆոտո՝ ՌԻԱ Նովոստի