Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գիշերային վտանգավոր ձկնորսություն Սեւանա լճում

Հունվար 14,2016 12:12

Վաղ առավոտյան կարելի է տեսնել Սեւանում գիշերային ձկնորսությունից վերադարձող նավակներ: Ձկնորսները գիշերային ձկնորսության են դուրս գալիս, որպեսզի իրենց չնկատեն: Գիշերային ձկնորսությունը վտանգավոր է: Օրինակ, անցած գիշեր Սեւանա լճում ուժգին քամի է եղել: Ծովագյուղի տարածքում, միջպետական ավտոճանապարհի եզրին Սեւանի Սիգի մեկ հատը ներկայումս վաճառվում է 800-1000 դրամով:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը 2015թ. նոյեմբերի 4-ին ստորագրել է «Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին» հրամանը: Ըստ այդմ` Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2015թ. նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 25-ը և 2016թ. հունվարի 6-ից մինչև հունվարի 20-ը ժամանակավորապես արգելվում է Սևանա լճում ու լիճ թափվող գետերում ձկան, նաև` խեցգետնի որսը:

Բնապահպանության նախարարությունը հավաստիացրել է, որ նշված ժամանակահատվածում շրջիկ հսկողություն կիրականացվի Սևանա լճի առափնյա տարածքներում ու գետաբերաններում, կկազմակերպվեն ստուգայցեր Սևանա լճի վրա, լիճը գոտեվորող մայրուղիներում, քաղաքային շուկաներում, Սևանա լիճ թափվող գետերի վրա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ Նազիկ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ/Armenianow.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031