Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ուրախ է Զեպ Բլատերին՝ ՖԻՖԱ-ի եւ Միշել Պլատինիին՝ ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոններից հեռացնելու համար:
Նա իր ուրախությունը ցուցադրել է հագած մարզաշապիկով, որի վրա նկարված են երկու գործիչների կիսադեմքերը, իսկ վերեւում մակագրված է. «Երկու գողեր»:
Արգենտինացին բազմիցս է խիստ արտահայտվել Բլատերի եւ Պլատինիի հասցեին՝ ասելով. «Բլատերը գող է, Պլատինին՝ ստախոս», կամ «Միակ բանը, որ Բլատերը կարող է սովորեցնել Պլատինիին, գողություն անելն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Panoramic-ի