Երեկ «Նոր Հայաստան» շարժման անդամները տոնածառերով ակցիա են իրականացրել, ապա Ազատության հրապարակում նշել «Հին Նոր տարին»՝ ներկաներին գինի եւ հարիսա հյուրասիրելով։
«ՉԻ» – Որքան էլ տարօրինակ է, բայց ոստիկանությունը չի խոչընդոտել այդ չարանենգ ակցիան։ Նույնիսկ հարիսան չեն առգրավել։
Փոխարենը՝ Վալերի Օսիպյանը կարգադրել է հեռացնել գինին, որովհետեւ «Ազատության հրապարակում կարգ է խախտվում, նկատվում է ոգելից խմիչք՝ շարժական սեղանի վրա, ինչն անթույլատրելի է»։
Վալերի Օսիպյանը երեւի տեղյակ չէ, որ Ազատության հրապարակի բազմաթիվ սրճարաններում ամեն օր է «նկատվում ոգելից խմիչք՝ շարժական սեղանների վրա»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում