Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը երեկ կայացավ բարձրագույն խմբի Հայաստանի տղամարդկանց 76-րդ եւ կանանց 71-րդ առաջնության երկրորդ տուրը:
Տղամարդկանց առաջնությունում, որին մասնակցում է 12 շախմատիստ, ծավալված համառ պայքարի արդյունքում առանց միավորների կորստի հանդես եկող շախմատիստ չկա: Դա բնական է, քանի որ պայքարն ընթանում է ոչ միայն հանրապետության չեմպիոնի կոչման, այլեւ մրցաշրջան 2016-ում ազգային հավաքականի կազմում տեղ նվաճելու համար, ինչը պայքարի մեկնարկում առայժմ ավելի հաջողվում է գրոսմայստերներին: Արդեն կազմվել է առաջատարների քառյակ՝ Զավեն Անդրիասյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Արման Փաշիկյան, Հովիկ Հայրապետյան, որոնք իրենց անվան դիմաց գրանցել են 1,5-ական միավոր:
Կանանց առաջնությունում երկու հաղթանակ տոնել է միայն արդեն բավականին մրցափորձ ունեցող միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը: Առաջատարների եռյակում նրան հետեւում են կես միավոր պակաս վաստակած Արփինե Գրիգորյանը եւ Աննա Սարգսյանը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
14.01.2016