Եթե Ռուսաստանի դաշնային բյուջեն չադապտացվի ընթացիկ մակրո տնտեսական պայմանների, ապա բոլոր ծախսերը, ինչպես դա եղավ 1998-ին՝ «կպառկեն» բնակչության վրա, ասել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը Գայդարյան ֆորումի շրջանակներում՝ Ռուսաստանի ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայում (РАНХиГС), հաղորդում է Gazeta.Ru-ն:
«Ներկայիս բարդ պայմաններում պետք է խոսել չափազանց տնտեսող, կոշտ բյուջետային քաղաքականության մասին, որպեսզի չգլորվել դեպի դեֆիցիտի բարձր մակարդակ եւ չգլորվել դեպի պարտքի մեծ ծավալներ», – ասաց նա: Նախարարի խոսքերով, ներկայումս փոխառությունների արժեքը Ռուսաստանի համար չափազանց բարձր է, այդ պատճառով տոկոսային ծախսերը կկրճատեն բյուջետային մանեւրի հնարավորությունը: Կառավարության ընթացիկ խնդիրն է՝ հարմարեցնել բյուջեն նոր տնտեսական իրավիճակին, շեշտեց Սիլուանովը:
«Եթե մենք դա չանենք, ապա տեղի կունենա նույնն, ինչ եղավ 1998–1999 թվականներին, երբ բնակչությունը սղաճի միջոցով կվճարի այն բանի համար, ինչ մենք չարեցինք բյուջեն նոր իրողություններին համապատասխանեցնելու շրջանակներում»,- նշեց նախարարը:
Ավելի վաղ ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը կոչ էր արել վերադառնալ ՎՏԲ-ի եւ Սբերբանկի մասնակի սեփականաշնորհման հարցին:
Կարդացեք նաև