Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ազգային մշակույթի թանգարանը զրկվել է շենքից. «Հայկական ժամանակ»

Հունվար 14,2016 11:21

Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու տաճարային համալիրի տարածքում 2015 թվականի ապրիլի 22-ին բացված Հայկական ազգային մշակույթի թանգարանը 2015 թվականի հոկտեմբերին փակվել է։ Այլ կերպ ասած՝ թանգարանը զրկվել է շենքից։

»ՀԺ»-ի հետ զրույցում թանգարանի մամուլի քարտուղար Մարիա Բարկարն ասաց, որ շենքը, որի տարածքում գտնվում էր թանգարանը, այժմ չկա։ Ըստ նրա՝ թանգարանը փակվել է Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի «շնորհիվ»։ «Թանգարանը շարունակում է աշխատել, սակայն այժմ արդեն վիրտուալ ռեժիմով՝ www.armmuseum.ru կայքում։ Կարելի է ասել, որ Եզրաս եպիսկոպոսը ստեղծել է այնպիսի պայմաններ, որոնց հետեւանքով թանգարանը փակվեց։ Նրա «շնորհիվ» թանգարանն առանց շենքի է մնացել։ Մինչդեռ աշխատելու 6 ամիսների ընթացքում այն ունեցել է ավելի քան 60 000 այցելու, անցկացրել է մի քանի տասնյակ միջոցառում։ Ներկայում մենք շինություն ենք փնտրում թանգարանի համար, ինչպես նաեւ փորձում ենք կապ հաստատել այլ թանգարանների հետ՝ մեր ցուցանմուշներն այնտեղ ցուցադրելու նպատակով»,- ասաց նա։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Արմինե ԱՂԱՅԱՆԻ/https://hy.wikipedia.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031