Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննարկումները բոյկոտելը նույնպես միայն «բարոյական դիվիդենտներ» կբերի. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 14,2016 11:19

Արժե՞ արդյոք, որ ընդդիմադիր ուժերը մասնակցեն ընտրական նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին։ Կարծում ենք՝ արժե։ Այն գնահատականները, թե «դրանով նրանք կլեգիտիմացնեն հանցավոր վարչախմբի քայլերը» եւ այլն, իհարկե, իրենց մեջ ճշմարտության որոշակի չափաբաժին պարունակում են, բայց ամեն դեպքում՝ մասնակցելը որոշակի դրական արդյունք կունենա։

Նախ՝ իշխանությունները չեն կարողանա հեշտությամբ անցկացնել իրենց ձեռնտու «դրույթները», երկրորդ՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն չեն կարողանա քննարկումների ընթացքում հանդես գալ որպես ընդդիմադիրներ եւ թյուրիմացության մեջ գցել հասարակությանը (իսկ նախընտրական տարում դա շատ կարեւոր է), եւ երրորդ՝ քննարկումներին մասնակցելով, ընդդիմությունն ավելի ինֆորմացված կլինի եւ կկարողանա հասարակությանը ներկայացնել իշխանական պոտենցիալ եռյակի յուրաքանչյուր քայլի իրական նպատակները։

Ճիշտ է, ընդդիմության մասնակցությունը օրենսգրքի վերջնական տեսքի վրա հազիվ թե էական ազդեցություն ունենա, իսկ դա նշանակում է, որ ընդդիմության հաղթանակը միայն «բարոյական» կլինի, բայց մյուս կողմից էլ՝ քննարկումները բոյկոտելը նույնպես միայն «բարոյական դիվիդենտներ» կբերի։ Մինչդեռ հասարակությունը վաղուց արդեն իրական հաղթանակների կարիք է զգում։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031