Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խտրականության երեւույթների համար ՖԻՖԱ-ն տուգանել է հինգ ազգային ասոցիացիաների

Հունվար 14,2016 11:17

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը տուգանել է Արգենտինայի, Մեքսիկայի, Պերուի, Ուրուգվայի եւ Չիլիի ֆուտբոլային ասոցիացիաներին՝ 2018 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումների ժամանակ մարզադաշտերում այդ երկրների ազգային հավաքականների երկրպագուների ոչ կոռեկտ պահվածքի՝ խտրականության երեւույթներ դրսեւորելու համար, ասվում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում:

Յուրաքանչյուր դեպքի համար սահմանվել է 20 հազար շվեյցարական ֆրանկ տուգանք: Ֆինանսական պատժամիջոցների կիրառումը ֆուտբոլում խտրականության դեմ պայքարի ձեւերից մեկն է, որ ՖԻՖԱ-ն որդեգրել է արդեն քանի տարի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ volunteers4sport.eu

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031