Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Ազոյանը վերջերս գինետուն-ռեստորան է բացել. «Հայկական ժամանակ»

Հունվար 14,2016 11:14

Դերասան Հովհաննես Ազոյանը վերջերս գինետուն-ռեստորան է բացել։ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ հենց այդտեղ է դիմավորել Նոր տարին։ «Ամանորը դիմավորել եմ մեր նորաբաց «Voskevaz Wine Time» ռեստորանում կնոջս, ընկերներիս հետ»,- ասել է նա։

Ռեստորանն այս տարվա հունվարի 8-ից արդեն բացել է իր դռները, սակայն որոշ շինարարական աշխատանքներ դեռ շարունակվում են։ «Ռեստորանը դեռ վերջնականապես բացված չէ, դեռ աշխատանքներ են ընթանում, բայց հյուրեր ընդունում ենք»,- տեղեկացրել է դերասանը։

Նրա այս տարվա հիմնական նպատակներից մեկն էլ հենց նոր բիզնեսի հարցում հաջողություններ ունենալն է։ Նա ցանկանում է, որ այն սիրվի եւ իր ուրույն տեղը գտնի շուկայում՝ ավելացնելով, որ քաջատեղյակ է, որ իրենք շուկայում լուրջ ու կայացած մրցակիցներ ունեն։

Հովհաննես Ազոյանը տեղեկացրել է նաեւ, որ գինետուն-ռեստորանի գովազդներում իրեն չեն տեսնի։ «Լինելու է գովազդ ինտերնետային, այլ ոչ թե հեռուստատեսային, սակայն ես չեմ նկարահանվելու։ Չեմ ուզում, որ իմ անունը հաճախ հնչի ռեստորանի անվան հետ, որովհետեւ ինձ համար չէ, որ պետք է այստեղ գան, այլ՝ կոնտենտի»,- ասել է նա:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031