Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածնի նախկին քաղաքապետ. «Ինչ ա՝ քաշքշուկի համար բողոքո՞ւմ են միլիցիա». «Հրապարակ»

Հունվար 14,2016 10:57
Ejmiacin

Դեկտեմբերի 29-ին գեներալ Մանվելի անմիջական մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած ծեծկռտուքի ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչ Աբգարյանին ծեծելու մասին մեր հրապարակումներին ոստիկանությունն արձագանքեց մի բանի օր հետո։

Լրատվական կայքերից տեղեկանալով, որ ոստիկանությունում նախկին քաղաքապետը հերքել է եւ ապատեղեկատվություն համարել մամուլի հրապարակումները, երեկ կրկին կապվեցինք նրա հետ, հիշեցրինք մեր զրույցն ու ոստիկանությունում նրա հերքումը։ «Հա, բա ի՞նչ պիտի անեի, այսինքն՝ պիտի բողոքեի՞»,- մեր զարմանքից զարմացավ Հրաչիկ Աբգարյանը։

Այսինքն՝ այնուամենայնիվ չեք ժխտում, որ եղել է միջադեպ, պարզապես, հասկանալով ինչ-ինչ հանգամանքներ, չե՞ք բողոքել։ «Հասկանալով չէ՝ գիտակցելով»,- ուղղեց մեզ նախկին քաղաքապետը։

Ճնշումներ եղել են ու էլի կլինեն՝ այդ պատճառով։ «Չէ, չեն եղել, երեխեքիս արեւ, ճնշումներ չեն եղել»։

Այդ դեպքում ինչո՞ւ չեք պայքարում Ձեր ոտնահարված իրավունքների համար։ «Ինչպե՞ս պետք է պայքարեմ։ Ամեն մարդ մի ձեւով է պայքարում»։

Հետո վրդովվեց. «Ես էն տղեն չեմ, որ ինչ-որ մեկի ձեռքը պատանդ ընկնեմ։

Ինչ ա՝ քաշքշուկի համար բողոքո՞ւմ են միլիցիա, ընդամենը խոսակցություն է եղել ու գնացել է, դրա համար հո ես չեմ ՛բողոքի… Ինձ կյանքում ոչ մեկ չի կարա ծեծի»։

Բայց, փաստորեն, քաշքշել են, ինչպես Դուք պնդեցիք, բռնություն է գործադրվել, նորմա՞լ է, Ձեր նկատմամբ կիրառված բռնությունը տեղի՞ն է եղել։ «Վայ հորս արեւ, սաղ աշխարհին քաշքշել են, հերթը եկավ հասավ ինձ, ես պիտի գնամ բողոքե՞մ»։ Այսինքն՝ Ձեզ կարող են քաշքշել ու անպատի՞ժ մնալ։ «Քաշքշողին ես ինքս կասեմ, նեղություն չեմ տա միլիցիային»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031