Հունվարի 12-ին միջազգային մամուլում տեղեկություն տարածվեց, թե ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ, Բահրեյնի շեյխ, Ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիայի նախագահ Սալման բին Իբրահիմ Ալ-Խալիֆան ՖԻՖԱ-ի նախագահ ընտրվելու դեպքում կարող է վերանայել 2018 (Ռուսաստանում) եւ 2022 (Քաթարում) թվականների աշխարհի առաջնությունների վայրի ընտրության գործընթացը: Եվ դա կլինի այն դեպքում, եթե խախտումներ հայտնաբերվեն: Այդ գործով ներկայումս զբաղված է Շվեյցարիայի դատախազությունը: Դա նշանակում է՝ Ռուսաստանը, որտեղ նախապատրաստության աշխատանքներն ընթանում են լրիվ թափով, դեռեւս կանգնած է աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքից զրկվելու վտանգի առջեւ:
Լրատվամիջոցները, սակայն, նշում են, թե այս տեղեկությունը այնքան էլ արժանահավատ չէ, քանի որ այն հնչել է ոչ թե անձամբ շեյխից, այլ «նրա շրջապատի աղբյուրներից» եւ ավելի շատ նախընտրական քարոզարշավի է նման:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ reuters-ի