Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են ստորագրելու Հայաստանն ու Եվրոպան. «Ժամանակ»

Հունվար 14,2016 10:18

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները նոր որակ կստանան Հայաստան-ԵՄ նոր իրավական փաստաթղթով, որի շուրջ բանակցությունները դեսպանը հույս ունի ավարտված տեսնել ընթացիկ տարեվերջին: Իհարկե, Հայաստան-ԵՄ Ասոցացման փաստաթղթի բանակցություններից մենք բոլորս տեսանք, որ բանակցության ավարտ հասկացությունը դեռ ոչինչ չի նշանակում, եթե խոսքը վերաբերում է Հայաստանին: Սակայն այսօր, իհարկե, խնդիրը նույնիսկ սա չէ, այլ հենց փաստաթղթի բովանդակությունը:

Այսինքն՝ մինչ դիտարկելը, թե արդյոք այս անգամ ինչ-որ բան կստորագրվի, թե ոչ, հարկ է հասկանալ, իսկ ընդհանրապես ի՞նչ է լինելու ստորագրվածը, ինչի՞ ստորագրման հարց է լինելու, ի՞նչ բովանդակության: Եվ այս առումով մենք առայժմ ականատես ենք մի իրավիճակի, երբ կողմերից որևէ մեկը Հայաստանի հասարակությանը, շարքային հայաստանցուն դեռևս որևէ հոդաբաշխ պարզաբանում չի տվել անգամ մոտավոր շրջանակի մասին, թե ինչ է լինելու այդ փաստաթղթում, ինչպիսին է լինելու դրա բովանդակությունը:

Հայտարարվում է, որ Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթը ներառելու է այն ամենը, ինչ չի խանգարում Հայաստանի ԵՏՄ անդամությանը: Սա նշանակում է, որ Հայաստան-ԵՄ փաստաթուղթը չի ներառելու տնտեսության առանցքային ոլորտները, առանցքային ուղղությունները: Մինչդեռ սա կարևորագույն խնդիրն է, ու ոչ այն պատճառով, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ է: Եվ նաև ոչ այն պատճառով, որ այդ իրավիճակը պայմանավորված է նաև նրանով, որ ԵՏՄ անդամակցությունը չի արդարացրել Հայաստանի տնտեսական հույսերը և գոնե Եվրամիության ուղղությամբ արձանագրվեն տնտեսական արդյունքներ: Սա խնդրի ընդամենը մակերեսն է:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031