Չնայած հունվարի առաջին օրերին տեղացած առատ ձյան մաքրման իրենց աշխատանքներն էին պարբերաբար գովազդում Երեւանի տարբեր վարչական շրջանների ղեկավարները, սակայն քաղաքացիներն էլ հո տեսնում էին, թե ինչ էր կատարվում փողոցներում: Ձյունը կարգին չմաքրելու, որոշ փողոցներում էլ ընդհանրապես չմաքրելու արդյունքում մարդիկ եւ ավտոմեքենաները դժվարությամբ էին տեղաշարժվում: Լուսանկարում պատկերված է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոչ երկրորդական փողոցը. այս ճանապարհով հազարավոր քաղաքացիներ ու մեքենաներ են երթեւեկում. սա նաեւ դեպի օդանավակայան տանող Մալաթիա համայնքի գլխավոր փողոցներից մեկն է:
Ամբողջ երկար ճանապարհով ընդամենը «մի բուռ» ավազ է լցված: Այս փողոցն, ի վերջո, ավելի շուտ մաքրել են տաք եղանակն ու արեւը: Հետաքրքիր է՝ հարկատուներին քանի միլիոն դրամ է արժեցել այս «մի բուռ» ավազը: Սա թերեւս պարզ կլինի, եթե վարչական շրջանի ղեկավարը ձնամաքրման ֆինանսական հաշվետվություն ներկայացնի:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
13.01.2016