Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկալի մաշկ` առանց ավելորդ ճարպի եւ չորության

Հունվար 14,2016 11:30

անորյա պարբերաբար դիմահարդարումները, եղանակային պայմանները, ծխախոտի ծուխը այնքան են վնասում մաշկը, որ կարիք է լինում այն մաքրելու: Մասնագետները խորհուրդ են տալիս, որ ճարպոտ, խցանված ծակոտիներով մաշկ ունեցողները օգտագործեն կաղամբաթթվի դիմակներ։ Կաղամբաթթուն հաստ շերտով դնել դեմքին, ծածկել անձեռոցիկով։ 30 րոպե հետո հանել, դեմքը պատել մաշկին համապատասխանող դիմաքսուքով։ Այս գործողությունը կատարել ամեն շաբաթ։ Մաշկը մաքրվում է, դառնում ավելի պիրկ։

Ճարպոտ մաշկի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել նաեւ հետեւյալ դիմակը. գետասպունգի փոշին խառնել եռման ջրի կամ 3 տոկոսանոց ջրածնային պերօքսիդի հետ։ Ստացված խյուսը քսել դեմքին թանզիֆի տամպոնով։ Շատ ճարպոտ մաշկի, ճարպագեղձերի խցանումների դեմ առաջարկվում է արտակարգ արդյունավետ միջոց. 100 գրամ գետասպունգի արմատի քերուկը եւ 1 թեյի գդալ գլիցերինը խառնել իրար, տրորել եւ քսել դեմքին։ Պահել 30-40 րոպե, որից հետո լվացվել 1-1,5 ճաշի գդալ լիմոնահյութի ու 1 բաժակ ջրի խառնուրդով։ Այս դիմակը դնել շաբաթը 2-3 անգամ։
Ճարպոտ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում շաբաթը 1-2 անգամ ձվի սպիտակուցի ու կամֆորայի սպիրտի դիմակ դնել։ 1 ձվի սպիտակուցի վրա կաթեցնել 10 կաթիլ կամֆորայի սպիրտ, խառնել, քսել դեմքին եւ անձեռոցիկով ծածկել։ Թողնել 30 րոպե, ապա մաքրել կոսմետիկ հեղուկով։

Ճարպոտ եւ լայն ծակոտիներով մաշկ ունեցողներին շատ հաճախ առաջարկվում է կիտրոնով դիմակներ: Անհրաժեշտ է կիտրոնը լավ լվանալ, կտրատել եւ վրան ավելացնել 100 միլիգրամ օղի, որը պետք է պահել 10 օր: Օգտագործելուց առաջ այդ խառնուրդին ավելացնել նույն քանակությամբ ջուր: Կիտրոնի հյութը սեղմում, նեղացնում է մաշկի ծակոտիները:

1 ճաշի գդալ մեղրը, 1 ճաշի գդալ բուսական յուղը, 1/4 տուփ խմորիչը մի քիչ ջրով խառնել, տրորել եւ դարձնել քսուք: Այս դիմակը 20 րոպե դեմքին պահելուց հետո լվացվել գոլ ջրով:

Չոր եւ կնճռոտ մաշկի համար

Ձմռանը շատերի մարշկը դառնում է չոր եւ ավելանում են կնճիռները: Այդ դեպքում արդյունավետ է 2 ճաշի գդալ մանրացրած թարմ մաղադանոսը խառնել 1 ճաշի գդալ մեղրի եւ ձվի դեղնուցի հետ, լավ տրորել եւ քսել դեմքին: 15 րոպե հետո լվանալ գոլից մի փոքր տաք ջրով, ապա մաշկը մերսել մաղադանոսի հյութից կամ եփուկից պատրաստված սառցակտորներով: Շատ օգտակար են նաեւ 10 գրամ մաղադանոսի հյութի, 10 միլիգրամ կաթի կամ 10 գրամ թթվասերի խառնուրդով դիմակները:

demq8-2

Մաշկի սեւ կետաբծերի, ճարպագնդիկների, խցանված ծակոտիների մաքրման համար օգտակար է դեղաբույսերի եփուկով դեմքի շոգեհարումը. 1-ական ճաշի գդալ երիցուկը, նարդոսը, սամիթը եփել 1 լիտր ջրով: Երբ ջուրը սկսի գոլորշիանալ, գլուխը ծածկել սրբիչով, աչքերը փակել եւ դեմքը պահել գոլորշու վրա: 15 րոպե հետո դեմքը ցայել սառը ջրով, ապա սրբել երիցուկի եփուկով թրջված թանզիֆով:

demq8-3

Կնճիռներից ազատվելու համար խորհուրդ է տրվում 50 գ քերած նուշը, 0,5 ձվի դեղնուցը, 1 թեյի գդալ գլիցերինը, 1 ճաշի գդալ սպիրտը, 0,5 թեյի գդալ կամֆորան խառնել իրար եւ բացել ջրով, այնպես, որ դառնա մածուցիկ։ Քսուքը դեմքի վրա պահել 1-1,5 ժամ։
Կնճիռների դեմ. վերցնել 30 գ երիցուկի ծաղիկներ, 20 գրամ դաղձ, 10 գրամ հազրեվարդ եւ 20 գրամ լավ մանրացված սալիցիլաթթու։ Այս խառնուրդի վրա լցնել 1 լիտր լավ գինի։ Պահել 15 օր։ Այնուհետեւ քամել եւ մզվածքով ամեն երեկո մերսել դեմքը։

Երիտասարդացնող դիմակ

demq8-1

Դեքը մաքրելուց հետո անհրաժեշտ է՝ որքան հնարավոր է՝ այն դարձնել նուրբ եւ թավշյա, որը երիտասարդության նշան է: Դրա համար առաջարկվում է շատ պարզ եւ արդյունավետ միջոց. հասած, թթվաշ խնձորները եփել կաթով, տրորել, սառեցնել եւ քսել դեմքին։ Պահել 15-20 րոպե։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
13.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031