Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը «Twitter»-ի իր էջում ցավ է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի առնչությամբ:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն էր հայտնել բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս էր հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը:
«Ցավում եմ, որ Հայաստանի օմբուդսմենը հրաժարական տվեց: Շնորհակալություն եմ հայտնում համագործակցության համար եւ հաջողություն եմ մաղթում»,- գրել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ