Այս տարվա հունվարի 5-ին ծեծի էր ենթարկվել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի աջակից Սյուզի Գեւորգյանը: Երկու անհայտ անձինք Սյուզիին հետապնդել են եւ իր տան մոտ գտնվող սուպերմարկետից քիչ հեռու գցել են հատակին ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա գլխին, դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Սյուզի Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հենց նույն օրը, երբ շտապ օգնությունն իրեն տեղափոխել է հիվանդանոց, ինքը Ոստիկանությանը տեղեկացրել է միջադեպի մասին: «Պատմել եմ ամեն ինչ, մյուս օրը գնացել ենք դեպքի վայր: Գնացել եմ դատաբժշկի մոտ: Հիմա նա պետք է արձանագրի, որ գանգուղեղի ցնցում է եղել: Բայց դատաբժիշկն ասել է, թե պետք է լրացուցիչ ստուգումներ անցկացվեին, որպեսզի լինի ուղեղի ցնցում ախտորոշումը»:
Ակտիվիստն ասաց, որ դեպքի օրը հիվանդանոցում բժիշկն արձանագրել էր ուղեղի ցնցում եւ ասել, որ նման վնասվածքների դեպքում պետք է 3-4 օր պառկել հիվանդանոցում: «Թե հիմա ինչ է կատարվում, որ դատաբժիշկը չի արձանագրում ուղեղի ցնցումը եւ հավելյալ ստուգումներ է պահանջում, ես չեմ հասկանում: Ինձ թվում է այդպես փորձում են ձգել եւ գործը կարճել»:
Մեր հարցին, թե դեպքից հետո իր նկատմամբ եղել են հետապնդումներ կամ սպառնալիքներ, Սյուզի Գեւորգյանը պատասխանեց, որ երկու հետեւել են իրեն. «Նույն մարդիկ չէին: Տարբեր տեղեր, որ գնում էի նկատել եմ: Նկարահանման ժամանակ նույնպես հետեւել են: Երեկ, այսօր չեմ նկատել, միգուցե հետեւում են»:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ