Լրահոս
Օրվա լրահոսը

Հղի կին է մահացել սուր շնչառական հիվանդությունից

Հունվար 13,2016 23:20

Սուր շնչառական հիվանդությունից այսօր մահվան դեպք է գրանցվել նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: Մահացածը հղի է եղել, որին միացված է եղել արհեստական շնչառական սարքը:

Հիվանդանոցի  բուժգծով տեղակալ Ռուբեն Օրգուսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ կեսարյան հատման միջոցով երեխայի կյանքը փրկել են: Իսկ թե հղիի մոտ H1N1 վարակ եղել է, թե՝ ոչ, պարզ կլինի վաղը:

Այս հղի կնոջ մահվան դեպքի մասին առողջապահության նախարարությունը որեւէ հաղորդագրություն եւ տեղեկություն չի հայտնում: Ընդ որում, նախարարությունը լրագրողներին հորդորել է հիմնվել միայն պաշտոնական տեղեկությունների վրա, սակայն նախարարության լրատվականի աշխատակիցները հեռախոսազանգերին չեն պատասխանում:

Չնայած, աշխատանքային ժամն ավարտված է, սակայն հաշվի առնելով հանրապետությունում խոզի գրիպի հետ կապված քաղաքացիների խուճապային տրամադրություններն ու այսօր արդեն գրանցված 3 մահվան դեպքերը, որոնցից մեկը երեկոյան է եղել, նախարարությունը անգամ ուշ ժամերին լավ կլիներ արձագանքեր լրագրողների զանգերին: Փոխարենը նախարարությունը անընդհատ հայտարարում է, որ իրավիճակը կայուն է, եւ պարբերաբար ցուցանիշներ ներկայացնելու փոխարեն, նախարարության գովքն է  անում իր հաղորդագրություններում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031