Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ րոպեներ առաջ խոզի գրիպից եւս մեկ մահ գրանցվեց:
«Էրեբունի» բժշկական կենտրոնից Aravot.am-ի տեղեկությունը հաստատեցին: Հիվանդանոցի լրատվական ծառայության ղեկավար Շուշան Հունանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մահացածը՝ 58 ամյա Աստղիկ Մանվելյանն է, որին հիվանդանոց էին ընդունել հունվարի 11-ին: Նրա մոտ կար շաքարային դիաբետ, սրտային ծանր անբավարարություն: Նրա մոտ հաստատվել էր H1N1 վարակը:
Հիշեցնենք, որ այսօր կեսօրից հետո խոզի գրիպից՝ H1N1 վարակից եւս 2 տղամարդ է մահացել: Ընդհանուր առմամբ H1N1 գրիպից արդեն 11 մարդ է մահացել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ