Aravot.am-ի տեղեկություններով քիչ առաջ գրիպի H1N1 վարակից՝ խոզի գրիպից եւս մահվան դեպք եղավ: Նրա մոտ նաեւ սրտային ծանր անբավարարվածություն էր:
Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ առողջապահության նախարարությունից, սակայն լրատվական ծառայության աշխատակիցները մեր հեռախոսազանգերին չեն պատասխանում:
Քիչ հետո մահվան դեպքի մասին մանրամասներ կներկայացնենք:
Հիշեցնենք, որ այսօր կեսօրից հետո խոզի գրիպից՝ H1N1 վարակից եւս 2 տղամարդ է մահացել: Ընդհանուր առմամբ H1N1 գրիպից արդեն 11 մարդ է մահացել:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ