Լրահոս
Օրվա լրահոսը

Իբր մեղավորներին պարզեցին, հիմա էլ հանցակցին են դատում

Հունվար 13,2016 21:15

Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ, 1974թ.ծնված Արարատ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա Անդրանիկ Խոջումյանի կողմից կատարված հանցագործությունը պարտակելու, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով 2014թ.ապրիլի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում ինքը, Անդրանիկ Խոջումյանը, Հովիկ Խեչյանը,Գերասիմ Գուլակյանը դեպքի վայրում հավաքել են Անդրանիկ Խոջումյանի կրակած գնդակների պարկուճները եւ դրանք նետել համալիրի հետնամասում գտնվող տարածքում:

Ըստ մեղադրանքի՝ այնուհետեւ Հովիկ Խեչյանի անասնաֆերմայի աշխատակիցներ Թաթուլ Մադաթյանի եւ Յարբեկ Դավթյանի հետ հանել են «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մուտքի դարպասը,կտրել պարսպի վրայի ճաղերը, դրանք տեղափոխել Հովիկ Խեչյանին պատկանող անասնաֆերմա՝ վերանորոգման նպատակով, որտեղ Արթուր Առաքելյանը դարպասի վրա առկա կրակոցների հետքերը թաքցնելու նպատակով դրանք զոդելով՝ վերանորոգել է,որից հետո վերոհիշյալ անձինք դարպասը տեղափոխել են ռեստորանահյուրանոցային համալիր եւ տեղադրել այնտեղ: Ա. Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ 2014թ.ապրիլի 1-ին Իջեւանի «Իջեւանատուն» համալիրի մոտ կրակոցների գործով Իջեւանի նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանը դատապարտվել է 5. Իջեւանի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանը 4, վերոհիշյալ համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանը՝ վեցուկես տարվա ազատազրկման; Երեքն էլ բողոքարկել են իրենց դատավճիռը, քրեական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանում նրանց բողոքի քննությունը տարբեր պատճառաբանություններով հետաձգվում է, հերթական նիստը նշանակված է հունվարի 15-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031