Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռին հող են տալիս՝ որպես սեփականություն

Հունվար 13,2016 19:45

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սեփականության իրավունքով անհատույց  0.4 հա հողամաս կհատկացվի: Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից:  Ըստ նախագծի՝ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում գտնվող 0.508 հա պետական սեփականության հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից 0.4 հա հողամասը կհատկացվի  Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Կառավարություն ներկայացրած որոշման համաձայն, հողամասը հատկացվում եկեղեցուն  Սաղմոսավան համայնքում մշակույթի կենտրոն կառուցելու նպատակով:

Նախագծի  անհրաժեշտությունը, ինչպես նշված է փաստաթղթում, պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված տարածքը չի օգտագործվում, դատարկ է, համայնքը  մշակույթի կենտրոն չունի եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին պատրաստակամություն է հայտնել ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող բնակավայրերի  հասարակական կառուցապատման 0.508 հա հողամասից 0.4 հա տարածքը եկեղեցուն հանձնելու դեպքում կառուցել մշակույթի կենտրոն:

Վաղը, կառավարությունն ամենայն հավանականությամբ, հավանություն կտա այս նախագծին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031