Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում անհրաժեշտ է նույնիսկ տոնածառները պաշտպանել ոստիկաններից. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 13,2016 18:44

Այսօր «Նոր Հայաստան» նախաձեռնությունն ի համերաշխություն դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը ոստիկանության կողմից կոտրված տոնածառների եւ դրանց պաշտպանած քաղաքացիների՝ Հին տարվա կապակցությամբ տոնածառներով երթ էր կազմակերպել դեպի Ազատության հրապարակ:

«Ժառանգություն» կուսակցություն մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ Հայաստանի իրականությունում անհրաժեշտություն է դարձել նույնիսկ տոնածառները պաշտպանել ոստիկաններից: «Այսօր մենք որոշեցինք հավաքվել եւ մեր համերաշխությունը հայտնել նաեւ ձերբակալված քաղաքացիներին: Ունենք նաեւ քաղբանտարկյալներ, որոնցից մեկը Գեւորգ Սաֆարյանն է: Նա կալանավորվեց տոնածառը պաշտպանելու համար: Մենք ուզում ենք ապացուցել, որ ՀՀ քաղաքացիները նաեւ իրավունք ունեն բռնել տոնածառ եւ ոչ ոք չի կարող բռնանալ այդ իրավունքների վրա»:

Hovsep-Xurshudyan IMG_5690 IMG_5696 IMG_5704 IMG_5705 IMG_5706

Հիմնադիր խորհրդարանի աջակից Սյուզան Սիմոնյանն էլ հավելեց, որ չի եկել միայն համերաշխություն հայտնելու. «Ես եկել եմ իմ բողոքը հայտնեմ: Բողոքում եմ այն վայրագության դեմ, որը թույլ տվեց իրեն անել մեր ոստիկանությունը, մեր ոստիկանության որոշ աշխատակիցներ: Դեկտեմբերի 31-ի վայրագ վերաբերմունքը ավարտվեց Գեւորգ Սաֆարյանի ձերբակալմամբ, որը տեղի ունեցավ սուտ մատնության արդյունքում: Ես իմ բողոքն եմ հայտնում դրա դեմ այս տոնածառով»:

Նա նաեւ ասաց, որ իրենք ցանկանում են պաշտպանել ամենատարրական իրավունքը՝ զվարճանալու, ուրախանալու իրավունքը: Սյուզան Սիմոնյանը նաեւ տեղեկացրեց, որ Ազատության հրապարակ մուտք գործելիս ոստիկանները խլել են իրենց աջակիցներից մեկի տոնածառը եւ «ձերբակալել են»:

Այնուհետեւ Սարյանի արձանի մոտ հավաքված քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ տեղի է ունենում Հին նոր տարվան նվիրված միջոցառում:

Մանրամասները` տեսանյութում

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031