ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ժիրայր Սեֆիլյանը հունվարի 12-ին հրավիրվել է հերթական քննչական գործողության, ինչի վերաբերյալ մեղադրյալը մամուլում հանդես է եկել տարաբնույթ մեկնաբանություններով։
Հաշվի առնելով հանրության՝ ստուգված տեղեկություն ստանալու իրավունքը՝ պարզաբանում ենք, որ Ժ.Սեֆիլյանը հունվարի 12-ին՝ ժամը 17-ին, հրավիրվել է որպես մեղադրյալ լրացուցիչ հարցաքննության: Նա ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին՝ փաստաբանի հետ միասին և օգտվելով իր իրավունքներից՝ հրաժարվել է ցուցմունք տալ, պատասխանել քննիչի հարցերին։
Նրան պարզաբանվել են օրենսդրությամբ նախատեսված իր իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ իր նկատմամբ ընտրված «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի պայմանների պահպանման պարտականությունը, կարգը։
Ինչ վերաբերում է Ժ.Սեֆիլյանի կողմից ԶԼՄ-ներում հրապարակված այն հայտարարությանը, թե ՀՀ քննչական կոմիտեում իրեն սպառնացել են կալանքի վերցնել՝ քաղաքական գործունեությունը չդադարեցնելու դեպքում, ապա դա իրականությանը բացարձակապես չի համապատասխանում, նախաքննական մարմինը ապաքաղաքական պետական հիմնարկ է և քաղաքական նպատակներով հնչեցվող հայտարարությունները չի մեկնաբանում։
Կարդացեք նաև
ՀՀ Քննչական կոմիտե
Լավ ա որ ,,իրականությանը չի համապատասխանում,, ուրեմն Ժիրոյին էլ չեն բռնի!