Հիմք ընդունելով ներկայիս ադրբեջանական վարչակազմի կողմից բռնատիրական դրսևորումները, որոնք արտահայտվում են իրավապաշտպանների և ընդդիմադիր լրագրողների ձերբակալություններով և երկրից արտաքսելով, կամ դրա պատճառով փախուստի դիմած մի քանի տասնյակ հասարակական, քաղաքական գործիչների փաստով, ինչպես նաև ադրբեջանական կառավարության հրամանով փակված ԵԱՀԿ-ի, NDI-ի, “Ազատություն” ռադիոկայանի, ԶԼՄ-ների և այլ նմանատիպ գրասենյակները, իսկ նրանց աշխատակիցները երկրից արտաքսելով,
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄՈՒՄ Է
ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՄԱԳԱՎՈՐՆԵՐԻՆ
Հարգարժան Տիկնայք և Պարոնայք,
Կարդացեք նաև
Ադրբեջանում մեծ թափ է հավաքել բռնատիրությունը և պետպաշտոնյաների սանձարձակությունները, որը վկայում է մարդու իրավունքների լուրջ ճգնաժամի մասին: Այդ անմարդկային վիճակը վաղուց փաստում է, որ ադրբեջանական վարչակազմի մոտ չկա գիտակցում, որ նա վնասում է ինչպես իր հասարակությանը, այնպես էլ Եվրոպայի և այլ երկրների հետ իրենց հարաբերություններին:
Որպես վերը նշվածի ապացույց է հանդիսանում վերջերս ԱՄՆ Սենատի կողմից Ադրբեջանի բռատիրական կլանի հանդեպ ընդունվելիք պատժամիջոցները, հետևաբար ԵՀՄՖ Նախագահությունը գտնում է, որ Եվրոպան այլևս չպետք է անհետևանք թողնի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների սարսափելի փաստերը, և դրա դիմաց պետք է կատարվեն լուրջ քայլեր` եվրոպական երկրների կառավարությունների կողմից կիրառվեն թե տնտեսական և թե քաղաքական պատժամիջոցներ, իսկ ԵԽԽՎ-ում էլ զրկեն ձայնի իրավունքից Ադրբեջանի պատվիրակությանը: