Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջավախահայությունը զանգի ղողանջ է». ՀՀԿ պատգամավորը նաեւ արտասանեց. «Ա1+» (տեսանյութ)

Հունվար 13,2016 16:43

2015թ. դեկտեմբերին, թեեւ դպրոցական տարվա առաջին կիսամյակն ավարտվել էր, Ջավախքի դպրոցները ՀՀ-ից ստացան հայալեզու դասագրքեր:

«Ա1+»-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր, պոետ, ջավախցի Տաճատ Վարդապետյանը նշեց, որ Ջավախքի դպրոցների հարցը մտահոգություն է բոլորի համար. «Եւ աբսուրդի ժանրից է, քանի որ այս համացանցային հազարամյակում չկա որեւիցե ինֆորմացիա, որ Ա կետից Բ կետը հնարավոր չլինի հասցնել, այդ թվում՝ հայաբովանդակ դասագրքերը, որոնք անհրաժեշտ են Ջավախքին կամ վիրահայությանը: Ես դրանում արտասովոր բարդույթ եմ տեսնում»:

Նրա խոսքերով՝ վրացական կողմի հետ իրենց բոլոր հանդիպումների ժամանակ այդ հարցերը քննարկվել են եւ միշտ նշվել է, որ ավելի շատ մաքսային ձեւակերպումների մասով կա խնդիր, քան թե այդ գրականության արգելված է. «Իբր թե, որ տանում են դրանք Վրաստան, դրանք իրենցից արժեք են ներկայացնում եւ պետք է մաքսազերծվեն, որը նույնպես ինձ համար արտասովոր է»:

Պարոն Վարդապետյանը նշում է՝ հայ-վրացական հարաբերություններում չգոհացնող պահեր կան, եւ դրանք զարգացնելու անհրաժեշտություն կա. «Նաեւ այն իրողության հետ պետք է հաշվի նստենք, որ մոլորակի վրա չկա մի պետություն, որ այդքան հայկական դպրոցներ լինեն, որքան Ջավախքում: Նրանք, ի վերջո, Վրաստանի բյուջեից են սնվում: Սա որպես երախտիքի դրսեւորում թող լինի»:

Պատգամավորն ընդգծում է՝ հայերը Վրաստանի համար եղել են պետականակերտ ժողովուրդ. «Մերօրյա սերունդը պետք է պարտավորվածություն ունենա. վրացու եւ Վրաստանի հետ հարաբերությունները պետք է լինեն կառուցողական եւ ջերմ՝ չնայած քաղաքական տարբեր վեկտորների ենք մենք այս պահին հարում: Ջավախահայությունն իր պատմական հուշարձաններով աղոթքի կանչող զանգի ղողանջ է բոլորիս համար, եւ Ջավախքի հոգսը միայն ջավախցունը չէ, այլ համահայկական հոգածության, մայր Հայաստանի մայրական հոգածության թեման պետք է լինի»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031