Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրի բժշկական կենտրոնում սուր շնչառական վարակի բարդություններով կա 21 հիվանդ. մեկը հղի է

Հունվար 13,2016 16:26

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ առավոտյան ժամը 10-ի դրությամբ իրենց հիվանդանոցում սուր շնչառական վարակի բարդություններով ստացիոնար բուժում են ստանում 21 հիվանդ, որից 18-ը թոքաբորբ են, նրանց մեկը հղի է:

«Անընդհատ վիճակագրությունը փոխվում է՝ կապված հիվանդների դուրս գրման ու նոր հիվանդների ընդունման հետ: Ծանր հիվանդներ չունենք, վերակենդանացման բաժանմունքում գտնվում են 2 հիվանդներ, որոնք արհեստական շնչառության կարիք չունեն»,- ասաց հիվանդանոցի փոխտնօրենը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031