Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրիարք Կիրիլի մասին. «Նման մարդիկ պատահաբար բաներ չեն ասում»

Հունվար 13,2016 15:55

«Այդ տիպի մարդիկ թյուրիմացաբար հայտարարություններ չեն անում»,- հունվարի 13-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հայտարարությանը, ասաց ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հունվարի 7-ին սուրբծննդյան հարցազրույց է տվել Դմիտրի Կիսիլյովին, որը հեռարձակվել է «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում: Հարցազրույցի ընթացքում նա, խոսելով Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի մասին, բերել է Օսմանյան կայսրության օրինակը, մասնավորապես՝ ասել է. «Օրինակ՝ վերցնենք թուրքական, Օսմանյան կայսրությունը: Այո՛, եղել են քրիստոնյա փոքրամասնություններ, սակայն նրանց ոչ ոք չի ոչնչացրել»:

Հայտարարությունից հետո պատրիարքի մամուլի խոսնակ Ալեքսանդրա Վոլկովան պարզաբանում էր տարածել, որ Ռուս Ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ անփոփոխ է:

Lernik-Aleqsanyan

Լեռնիկ Ալեքսանյանը համարում է, այդ հայտարարությունը այնքան մեծ նշանակություն չի կարող ունենալ, որ Հայ Առաքելական եկեղեցին պատասխանի նրան: Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի, հայտարարության միտումները կարող են լինել կրոնական հակասությունները. «Կարող է մեկի դեմ սլաքն ուղղված լինի խոսքով, բայց հակառակ սրացման նպատակով: Այսինքն՝ դա չի նշանակում, որ մեկի դեմ է ուղղվում, դա առիթ է, որ հակասություններ լինեն: Եվ երբեմն անտարբերությունը, չպատասխանելը ավելի մեղմացնում է, մարում է, ասածի նշանակությունը»:

Arshak Sadoyan

Ասուլիսին ներկա էր նաեւ Արշակ Սադոյանը, նա համաձայն էր, որ նման մարդիկ պատահական ոչինչ չեն ասում, եւ նրա համար բնական է, որ ծագել է առիթ նման հայտարարություն անելու համար. «Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների գերսրացումը պետք էր ինչ-որ ձեւ մարել, եւ բնական է, ինչպես միշտ, պետք է մարել ձեռքի հետ խաղալիք դարձած մանրադրամների օգնությամբ: Եվ բնական է, որ հաշվի է առնվել հետեւյալը, քանի որ Կիրիլը չի ուզում, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները ավելի սրվեն: Ես կարծում եմ, որ նույնիսկ Կրեմլն է համոզել, որ նա այդ բանն ասի: Առավել եւս, երբ Ռուսաստանում մուսուլմանների քանակը այդքան մեծ է, պետք է ամեն կերպ ներկայացնել, որ մուսուլմաններ-քրիստոնյաներ հարաբերություններն այդքան բարդ չեն: Իրականում, շատ ծիծաղելի իրավիճակի մեջ գցեց Կիրիլն ինքն իրեն, լակոտի տեղ դրեց մի ամբողջ պետություն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031