Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները նյարդայնանում են, ներսում իրավիճակը վատ է». «Ա1+» (տեսանյութ)

Հունվար 13,2016 15:36

«Այն, ինչ կատարվում է Ադրբեջանում, տնտեսական կոլապս է»,- այսօր լրագրողերի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանում նավթի գների կտրուկ անկմանը, հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակն ազդում է Ադրբեջանի քաղաքականության եւ, առաջին հերթին, արտաքին քաղաքականության վրա:

«Վաշինգթոնում նստած՝ մարդիկ կարող են կարծել, որ Ադրբեջանը հարուստ, նավթային երկիր է եւ կենտրոնանալ միայն Բաքվի վրա, որտեղ ամեն ինչ փայլում է եւ որտեղ պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում, բայց այնտեղ վիճակը ծանր է: Չափազանց մեծ է հարուստների եւ աղքատների եկամուտների տարբերությունը»,-նշեց նա:

Քաղաքագետի խոսքով՝ այս ամենը չի կարող վտանգ չներկայացնել գործող իշխանության համար, բայց այնքան չէ, որ իշխանափոխություն կամ լուրջ փոփոխություններ տեղի ունենան:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031