Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Խաչատրյան. «Պատրիարք Կիրիլը պատմությունը չի իմացել»

Հունվար 13,2016 15:27

«Այն, որ համայն Ռուսիո պատրիարքը ինչ-որ վրիպում թույլ է տվել կապված Թուրքիայի պատմության հետ, միանշանակ է»,- հունվարի 13-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց կրոնագետ Վարդան Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հունվարի 7-ին սուրբծննդյան հարցազրույց է տվել Դմիտրի Կիսիլյովին, որը հեռարձակվել է «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում: Հարցազրույցի ընթացքում նա, խոսելով Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի մասին, բերել է Օսմանյան կայսրության օրինակը, մասնավորապես՝ ասել է. «Օրինակ՝ վերցնենք թուրքական, Օսմանյան կայսրությունը: Այո՛, եղել են քրիստոնյա փոքրամասնություններ, սակայն նրանց ոչ ոք չի ոչնչացրել»:

Հայտարարությունից հետո պատրիարքի մամուլի խոսնակ Ալեքսանդրա Վոլկովան պարզաբանում էր տարածել, որ Ռուս Ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ անփոփոխ է:

Վարդան Խաչատրյանը համարում է, որ պատրիարք Կիրիլը պատմությունը չի իմացել եւ խոսել է Ռուսաստանի ներկայիս քաղաքական հունում, այսինքն՝ որ ներկայիս Թուրքիան դրսեւորվի որպես հնարավոր մեղսավոր կողմ. «Այս տեսանկյունից վրիպումը կապված է նրա հետ, որ Թուրքիայի պատմության մի հատվածը, խոսքը վերաբերվում է Օսմանյան, որը փաստորեն, քարոզում է այսօր Էրդողանը, բայց նա քարոզում է այլ տեսակետից: Այստեղ, փաստորեն, շոշափված է Արեւմուտքի տեսակետը, ինքն այդ տեսակետն է արտահայտում, որ յուրաքանչյուր կայսերապետություն անկախ նրանից, որի մասին ենք խոսում, պետք է իր փոքրամասնությունների հետ լեզու գտնի, որ պահպանվի որպես կայսերապետություն»:

Կրոնագետը պատրիարքի հայտարարությունում որեւէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում եւ համոզված է, որ չկա. «Որովհետեւ ներկայիս Հայաստանը Ռուսաստանի Դաշնության համար կարեւորագույն դաշնակիցն է: Ռուսաստանում բոլորի համար պարզ է, որ Սիրիայից հետո դիմադրության գոյություն ունեցող հատվածը, Ռուսաստանը պայթեցնելուն խանգարողը եւ դիմադրողը հանդիսանում է Հայաստանը: Այդպիսի քայլ, այդպիսի Հայաստանի դեմ հայտարարություն ուղղակի որեւէ մեկը այսօր, ով ուզում է լինել Ռուսաստանի կողմից, չի կարող անել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031