Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմացի, Արգամիչը խելացի մարդ է, «ստո պրացենտ, կարաս չկասկածես» (Տեսանյութ)

Հունվար 13,2016 15:23

ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի` 2016 թվականին մեր երկրի համար կանխատեսած 2,2 տոկոս ՀՆԱ-ն, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ոչ միայն իրատեսական է համարում, այլ մի բան էլ կարծում է, որ ՀՆԱ-ի ավելի բարձր ցուցանիշ կապահովենք:

Aravot.am-ն այս առնչությամբ պարոն Բոստանջյանին խնդրեց կարծիք հայտնել, թե մեր երկրի տնտեսական ոլորտի պատասխանատուներն ինչո՞ւ են սկսել փոխել տնտեսական աճ հրապարակելու իրենց մոտեցումները, երբ տարիներ ի վեր մի քանի անգամ ավելի բարձր աճ էին կանխատեսում, տարեվերջին կանգնում «կոտրած տաշտակի» առաջ»:

«Իմացի, Արգամիչը խելոք մարդ ա, ստո պրացենտ, կարած չկասկածես: Ես ոչ թե հուզված եմ իրան գովելու առումով, ես իրա հետ ունեցած «նեպադսրեստվիննի» շփումների պարագայում տեսել եմ այդ մարդու խելոքությունը: Ուրեմն այս մարդը, մեզ հետ խոսելուց, իհարկե իրեն թույլ չեն տալիս խոսա, ինչպես մնացած բոլորին, էդ էր պակաս: Եթե հանրապետությունում ամենաբարձր աշխատավարձ ստացող հավաքարարին նշանակում է մի մարդ, ստե ինչ վարչապետ, ինչ նախարար: …Նման պարագայում կառավարությունը լոլոներ, հեքիաթներ առաջվա նման չի պատմում, արեւ քաղաքներ չի նկարագրում, մեզ չի ապակողմնորոշում, ասում ա էսա, չեմ կարող ոչ ձեր աշխատավարձը բարձրացնել, ոչ թոշակները, չկա»,-ասաց Վարդան Բոստանջյանը:

Մանրամասները` տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին, թե ՀՀԿ-ական տնտեսագետները, երբ խոսք է գնում տնտեսական վիճակի մասին, խուսափում են կանխատեսումներ անել, այս անգամ էլ երկրի տնտեսական վիճակը պայմանավորելով արտաքին քաղաքական դրդապատճառներով` ասելով, որ մեր տնտեսության լավ կամ վատ լինելը դրանից է կախված, ինչպես որ տարիներ շարունակ համաշխարհային տնտեսական ճգնաժամն էին որպես փրկօղակ օգտագործում, արդյոք մեր երկրում առկա տնտեսական անհավասար մրցակցությունը, կոռուպցիան, կապ ունի՞ արտաքին քաղաքականության հետ, պարոն Բոստանջյանը նկատեց. «Փրկօղակը ոչ այլ ինչ է, քան ասենք` ողորմելի վիճակից սուբյեկտիվ փրկելու միջոց: Հիմա, բնականաբար, համապատասխանները պետք է փրկօղակներ փնտրեն»:

Վարդան Բոստանջյանի խոսքերով. «Լավ կառավարել, նշանակում է կոռուպցիան դադարեցնել, հաստատել, իսկապես ազատ մրցակցություն, բարենպաստ հարկային պայմաններ: Եթե մենք սկսում ենք դրանց մասին խոսել, այն արտաքին գործոնների մասին խոսել պետք չէ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031