Աշխարհում նավթի գինը շարունակում է անկում ապրել: Հունվարի 12-ին «սև ոսկու» գինը նվազել է 3 տոկոսով՝ գրանցելով վերջին 12 տարվա մեջ ամենացածր ցուցանիշը՝ 30 դոլար 1 բարել նավթի համար, որը կազմում է մոտավորապես 159 լիտր:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի կանխատեսումների՝ հավանական է, որ առաջիկայում 1 բարել նավթի արժեքը նվազի մինչև 10 դոլար:
Նույն աղբյուրի համաձայն՝ այժմ Թուրքիայում նավթի 1 լիտրն արդեն ավելի էժան է, քան 1 լիտր ջուրը: Հունվարի 12-ի դրությամբ այդ երկրում հնարավոր է եղել 1 լիտր նավթը գնել 0.56 թուրքական լիրայով (շուրջ 89.7 դրամ), իսկ ջուրը՝ 0.65 լիրայով (մոտ 104 դրամ):