Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյանը շատ չի կարեւորում Կարեն Անդրեասյանի հրաժարականը

Հունվար 13,2016 15:06

«Դա իր անձնական որոշումն էր, կարող էր և հրաժարական չտալ»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում մեկնաբանելով ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականն, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Ընդունենք, թե այդ՝ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չկա. մեր երկրում շա՞տ բան է փոխվում»,- հարց հնչեցրեց բանախոսը՝ ինքն էլ պատասխանելով. «Կարծում եմ շատ բան չի փոխվում»:

Լրագրողները հետաքրքրվեցին` որոշ ՀՀԿ-ական երիտասարդների քննադատություններն ինչ-որ կերպ կապ ունեի՞ն Կարեն Անդրեասյանի հրաժարականի հետ: Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Հետո ի՞նչ, որ քննադատում են: Կարող էր հրաժարական չտալ: Մարդիկ հրաժարական էլ կտան, նորերն էլ կգան, որևէ խնդիր չեմ տեսնում, շատ մի կարևորեք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031