Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբագետ. «Մուսուլմանները նաեւ Եվրոպայի հայ համայնքների համար են խնդիրներ առաջացնելու»

Հունվար 13,2016 14:46

«Եվրոպայում մուսուլմանական բնակչության թիվը զգալի աճ է գրանցելու. հայտնի է, որ մուսուլմանները մեկ կամ երկու երեխա չեն ունենում, այլ ավելի: Այս պատկերը քաղաքակրթական եւ այլ հետեւանքների կարող է հանգեցնել»,-Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով Եվրոպայում ներգաղթյալների հոսքով պայմանավորված մուսուլմանական բնակչության թվի աճից՝ ասաց արաբագետ Արաքս Փաշայանը:

Նա նշեց, որ Եվրոպայի քաղաքակրթական պատկերն առաջիկայում որոշակիորեն կփոխվի, կավելանան անվտանգության հետ կապված խնդիրները. «Հետաքրքիր է, որ շատ եվրոպացիներ նախընտրում են իսլամ ընդունել: Կրոնական հաստատությունների ավելացումն ավելի շոշափելի է դարձնելու իսլամի ներկայությունը: Շատ մուսուլմանական համայնքներ եվրոպական երկրների կառավարություններին ինստիտուցիոնալ պահանջներ են ներկայացնում. օրինակ՝ արտոնել գլխաշորով մուտք գործել կրթական հաստատություններ, թույլատրել ստեղծել շարիաթական դատարաններ: Այս ամենն իր հետքն է թողնելու»:

Արաբագետը փաստեց, որ Եվրոպան հետամուտ է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը եւ գուցե այդ հանգամանքով է պայմանավորված հեռուստաեթերում ներգաղթյալների ծանր վիճակը պարբերաբար ներկայացնելը. «Այսօր Ֆրանսիայում ներգաղթյալների 3-րդ եւ 4-րդ սերունդներն են ապրում, որոնք լիիրավ քաղաքացիներ են, հետեւաբար՝ պետությունը փորձում է պաշտպանել նրանց շահերը»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե Եվրոպայի մուսուլմանական համայնքներն կարո՞ղ են անվտանգության խնդիրներ առաջացնել հայկական համայնքների համար: Արաբագետը պատասխանեց. «Ոչ միայն հայ համայնքների, այլեւ Եվրոպայի ողջ բնակչության համար: Ասում են՝ Եվրոպայում կոլեկտիվ «փսիխոզ» է սկսվել: Մարդիկ անգամ վախենում են հավաքական վայրերում հայտնվել: Ի վերջո, անվտանգության հարցը բոլորին է առնչվում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031