Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. Ադրբեջանը ԵԽԽՎ պատգամավորներին գումարով է առել, մենք պիտի փորձենք այլ՝ քաղաքական միջոցներով ճնշել

Հունվար 13,2016 14:25

«Առաջին անգամ չէ, որ ԵԽԽՎ-ն նման կեցվածք է ընդունել, որ միակողմանիորեն հակահայկական այդպիսի հարցեր քննարկի՝ հակառակ հայկական կողմի բողոքներին: Հայկական կողմը ինչ կարող է անել, անելու է»,- ԵԽԽՎ-ում քննարկվելիք երկու հակահայկական բանաձեւերի հետ կապված այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա տեղեկացրեց, որ Հայ Դատի հանձնախումբը սկսել է ստորագրահավաք՝ այդ զեկույցների դեմ. «ՀՀ-ից այդ ստորագրահավաքին մասնակցությունը կարծում ենք օգտակար կլինի: Արդեն Եվրոպայի տարբեր երկրներից մասնակցում են: 1500 ստորագրություն էին ակնկալում, անցել է, 2500 են հիմա թիրախը դրել, դա էլ շուտով կանցնի, եթե ՀՀ-ից էլ մասնակցեն»:

Թե ինչ է տալու այդ ստորագրահավաքը՝ Կիրո Մանոյանը պատասխանեց, որ դա ճնշում գործադրելու միջոց է ԵԽԽՎ-ի վրա:

Կիրո Մանոյանը գտնում է, որ Մինսկի խմբի համանախագահները պետք է ակտիվ լինեն, որովհետեւ նման բանաձեւերը նախ հարվածում են իրենց կողմից միջնորդած բանակցային գործընթացին: Ադրբեջանը դժգոհ է բանակցային գործընթացից, ուզում է հարցը տեղափոխել բանակցային սեղանից այլ հարթակներ, տվյալ դեպքում՝ ԵԽԽՎ: Կարեւոր է Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը»:

Հարցին՝ Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը չի՞ հաղթի՝ նա պատասխանեց, որ պատգամավորների հետ պետք է աշխատանք տարվի. «Եթե ընդունվեց՝ աշխարհի վերջը չէ: Բայց ինչքան էլ ասենք կարեւոր չէ ԵԽԽՎ-ի նման որոշումը, եթե հայանպաստ որոշում լիներ՝ կբարձրաձայնեինք, որ շատ կարեւոր է: Դա բացասական ազդեցություն կարող է ունենալ, կխրախուսի Ադրբեջանին, որ իր այդ կամայական կեցվածքը շարունակի: Անհրաժեշտ է, որ միջազգային համայնքը, եթե հարգում է ինքն իրեն, թույլ չտա, որ ծախու ապրանք դառնա Ադրբեջանի ձեռքում: Հույս ունեմ, որ Մինսկի խմբի համանախագահող պետություններն ավելի ակտիվ կլինեն եւ հետեւողական կլինեն եւ իրենց տեսակետը լսելի կդարձնեն կողմ քվեարկած պատգամավորներին, որ քայլը կվնասի բանակցային գործընթացին»:

Մեր հարցին՝ ԱԺ-ում ընդդիմադիրները աղմուկ բարձրացրեցին, որ ԵԽԽՎ-ի այդ բանաձեւերը կարող էին եւ չլինել, եթե հայկական պատվիրակությունը լավ աշխատեր, առնվազն հնարավոր էր փոխել զեկուցողին,Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը, որ հնարավոր էր դրանից խուսափել եւ չարվեց՝ Կիրո Մանոյանը պատասխանեց. «Այդքան էլ հեշտ չի զեկուցողին փոխելը, որովհետեւ այնտեղ կա Թուրքիայի պատվիրակությունը, որը բավականին մեծ թիվ է ներկայացնում, էլ չեմ խոսում Ադրբեջանի մասին, միջազգային պետությունների պատգամավորներ, որոնք կարելի է աչքը փակ ասել, որ իրենց հետ են լինելու: Ոմանք կարող է սկզբունքային հարց ունենան, որոշ պետություններ, որոնք նման խնդիրներ ունեն, կարող է նաեւ այլ կեցվածք ունենան, բայց ակնհայտ է, որ կարեւոր թվով պատգամավորներ Ադրբեջանը կարողանում է առնել: Եվ միայն աշխատանքով հնարավոր չէ նրանց կողմնորոշել, հատկապես, երբ նման անսկզբունքային մոտեցումներ են դրսեւորվում: Իրենք գումարով են առել, մենք պիտի փորձենք այլ քաղաքական նորմալ միջոցներով ճնշել»:

Հարցին՝ երբ նման հակահայկական բանաձեւեր են ընդունվում, անընդհատ խոսում են, որ պատվիրակությունների կազմը պետք է փոխել, որովհետեւ պատահական մարդիկ են լինում, որոնք տարվում են խանութներից առեւտուր անելով եւ չեն կենտրոնանում խնդրի վրա՝ Կիրո Մանոյանը պատասխանեց. «Պատվիրակության բոլոր անդամների մասին համաձայն չեմ, դա չի վերաբերվում: Կուսակցությունները, ովքեր ներկայացուցիչ են նշանակում, պետք է իրենք պատասխանատու լինեն: Մենք մեր մասով շատ հանգիստ ենք, որ մեր ներկայացուցիչը լիիրավ արդարացնում է իր ներկայությունն այնտեղ: Խոսքը Արմեն Ռուստամյանի մասին է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031