Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պուտինը ինքնաթիռ էր ուղարկել Պերմյակով ճիվաղին Գյումրիից տանելու համար». քաղաքագետ

Հունվար 13,2016 14:17

Aravot.am-ի հետ զրույցում գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց, որ եթե Վալերի Պերմյակովի նման ճիվաղն այսօր գտնվում է Գյումրիում, դա ոչ թե Հայաստանի Հանրապետության իշխանությունների շնորհքն է, այլ գյումրեցիների: Ըստ նրա, հանցագործության հաջորդ օրն արդեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ինքնաթիռ էր ուղարկել Գյումրի իր մարդասպանին տանելու համար, սակայն գյումրեցիների ցասումը, արդար պահանջը հարկադրեց սթափվել Պուտինին ու չգնալ նման ռիսկի:

«Գյումրեցիների հիշողությունից երբեք ու երբեք չի ջնջվի այս սպանդը. ամբողջ տարին գյումրեցին ապրեց այս իրադարձության քողի տակ, երեկ նորից վերապրեցին այդ դաժան օրը, ամեն մի դատավարության ժամանակ այս քաղաքի բնակիչները ծանր սթրես են տանում, բայց պիտի նշել, որ հենց գյումրեցին պարտադրեց Պուտինին, ոչ թե Հայաստանի իշխանությունները, որպեսզի Պերմյակովի նման ճիվաղին դուրս չբերի Հայաստանից: Գյումրեցին դա իր ոգով ու պահանջատիրությամբ արեց, սպանությունից հետո տեղի ունեցած իրադարձությունները պարտադրեցին ՌԴ նախագահ Պուտինին, որն արդեն ուղղաթիռ էր ուղարկել Գյումրի, որ իր հայրենակից մարդասպանին դուրս բերեն Գյումրիից, տանեն Երեւան եւ Երեւանից էլ տեղափոխեն Դոնի Ռոստով, ռուսական ԶԼՄ-ներն այդ մասին գրում էին: Ու գյումրեցին պարտադրեց Պուտինին, որպեսզի հաշվի նստի այն քաղաքի բնակչության հետ, որտեղ գտնվում է 102-րդ ռազմաբազան:

Եվ սա ես համարում եմ շատ մեծ հաղթանակ, ով ինչպես ուզում է թող ներկայացնի, ես կարծում եմ, որ Պուտինը շատ հզոր ղեկավար է, հզոր դիրքեր ունի եւ իր պետության ներսում եւ ամբողջ աշխարհում, իսկ գյումրեցին պարտադրեց հարգել իրեն ու Պերմյակով ճիվաղին թողնել հենց Գյումրիում, ոչ թե Հայաստանի Հանրապետության տարածքում: Գյումրեցին փրկեց ամբողջ Հայաստանի երեսը, գյումրեցին ցույց տվեց, որ ինքը այն աղն է, ինչի մասին գրում էր Շիրազը ժամանակին:

Ու չնայած հիմա Գյումրիի բնակչության թիվը շատ է նվազել, քաղաքը դեռ չի վերականգնել իր դեմքն ամբողջությամբ երկրաշարժից հետո, բայց ինքը մնում է այն աղը, որ համը տալիս է այս ամբողջ երկրին»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Խորին հարգանքներս ԻՍԿԱԿԱՆ գյումրեցուն:Ես մեծ հարգանք ունեմ նրա հանդեպ ՝առհասարակ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031