Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ճանշիններն աշխատում են արտակարգ ռեժիմով (տեսանյութ)

Հունվար 13,2016 13:46

Առատ ձյան հետևանքով վերջին օրերին երկկողմանի փակվել էր Վարդենյաց լեռնանցքը։ Սաստիկ բուքն ու տեսանելիության բացակայությունը թույլ չէին տալիս, ճանապարհը բացելու ուղղությամբ որևէ աշխատանք կատարել: Ձյան շերտի բարձրությունը հասել էր 1,5, որոշ տեղերում նույնիսկ մինչև 2, 5 մետրի:

Ձյունն ու բուքը դադարելուց անմիջապես հետո ճանապարհը սպասարկող «Շանթ-Սեյրան» ընկերության աշխատակիցները սկսեցին ճանապարհի մաքրման աշխատանքները։ 5 օր շարունակ մի քանի հերթափոխով ճանշինի 10-ը աշխատակիցներն աշխատեցին արտակարգ ռեժիմով։ Գործի էր դրվել ձյուն մաքրող ժամանակակից 7 մեքենա, որոնց միջոցով ձյունը հեռացվում էր ճանապարհից։

Ընկերության տնօրեն Արմեն Ղուկասյանի խոսքով՝ ամենադժվարը ձյան հաստ շերտի տակ տեխնիկան ճիշտ ուղղությամբ աշխատեցնելն էր։

«Այդ աշխատանքներում խոչընդոտներ չեղան, քանի որ շատ փորձառու աշխատակիցներ ունենք, ովքեր ծանոթ են լեռնանցքով անցնող ճանապարհի ամեն մի ոլորանին»,- նշեց տնօրենը։

Կատարված աշխատանքների արդյունքում մաքրվել է 7,5 մետր լայնությամբ մոտ 20 կմ ճանապարհահատված։ Ճանշինի աշխատակիցների ջանքերի շնորհիվ հունվարի 11-ին՝ ժամը 18.30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031