Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանի հրաժարականի հիմքում ոտնձգություն և սպառնալիք են տեսնում

Հունվար 13,2016 13:42

«Մարդու իրավունքների պաշտպանի`հրաժարականի երեկվա դիմումը ոտնձգություն է անձեռնմխելի համարվող սահմանադրական մարմնի նկատմամբ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Ըստ նրա` իշխանությունները փոխել են իրենց քաղաքականությունը և ինքնապաշտպանության համար օգտագործում են հարձակվողական մեխանիզմներ:

Կարեն Անդրեասյանի հետ կատարվածը պարոն Սաքունցը համարում է սպառնալիք յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու նկատմամբ. «Սա մեկ այլ որակի մտածողության արտահայտություն է`ոչ միայն անպատժելիության, այլև նախահարձակ լինելու մտածողության արդյունք»:

Պարոն Սաքունցը համեմատության համար նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ փուլը, երբ ՀԿ-ները 2004-ի ապրիլյան ջարդից հետո ցույց կազմակերպեցին Ազատության հրապարակում, բայց նրանց նկատմամբ չկիրառվեց այն, ինչ քաղաքական ուժերի նկատմամբ:

Հիմա Արթուր Սաքունցը այլ իրավիճակ է տեսնում և դա պատճառաբանում զսպող գործոնների նվազմամբ. «Զսպող գործոնների դերը, որը կար մինչև 2013-ի սեպտեմբերի 3-ը, հիմա նվազել է: Նկատի ունեմ այն գործոնները, որոնք կային ՀՀ-ի` որպես ԵԽ անդամ պարտավորությունների կատարման առումով: Հիմա հարձակողական ոճի վարքագիծ եմ արձանագրում՝ ուղղված ազատ մտքի, գործողության, բողոքի ցույցերի նկատմամբ, ինչը բացահայտում է վարչակազմի ողջ ապօրինությունն ու բովանդակությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031