Այսօր խոզի գրիպից՝ H1N1 վարակից մահացած տղամարդկանցից մեկը 60 ամյա Վոլոդյա Քամալյանն է: Նա հունվարի 4-ին էր տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ ծանր վիճակում: Այս օրերին նրան միացված է եղել արհեստական շնչառական ապարատ:
Բժշկական կենտրոնից Aravot.am-ին հայտնեցին, որ մահացածի մոտ երկկողմանի թոքաբորբ է եղել, բացի այս, նա ուներ նաեւ շաքարային դիաբետ:
Մյուս մահացածը 41 ամյա Ռաֆիկ Վարդանյանն է, որի մահվան պատճառը եւս H1N1 վարակն է:
Նշենք, որ ընդհանուր առմամբ H1N1 գրիպից արդեն 9 մարդ է մահացել:
Կարդացեք նաև
Այդուհանդերձ, առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ իրավիճակը բարելավվում է: Չնայած մահվան դեպքերին, նախարարությունը պնդում է, որ երեկվանից սուր շնչառական վարակներով պայմանավորված` իրավիճակը ոչ միայն կայունանում է, այլեւ արձանագրվում է դեպքերի նվազում::
Նելլի ԲԱԲԱՅԱՆ