Վթարային շքապատշգամբների նորոգման ծրագիրն իրականացվել է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում` հաստատված նախագծերի համաձայն: Ցանկում ներառվել էին բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր: Ըստ այդմ, նախորդ տարի մայրաքաղաքում նորոգվել է 314 վթարային պատշգամբ:
Շքապատշգամբների նորոգման մասին, որպես բաժնային սեփականության մաս, ըստ էության պետք է հոգ տանեն բնակիչները: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ շքապատշգամբների նորոգումը ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, նաև անցորդների անվտանգության ապահովման նկատառումով՝ աշխատանքները կազմակերպվել են Երևանի քաղաքապետարանի կողմից:
Երևանի քաղաքապետարան