Լրահոս
Օրվա լրահոսը

2015թ. քաղաքացիական ծառայության մրցույթների և ատեստավորումների արդյունքները

Հունվար 13,2016 11:51

ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված 46 պետական մարմինների աշխատակազմերում 2015թ. հայտարարվել է քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր և առաջատար 908 թափուր պաշտոնի զբաղեցման մրցույթ, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 2369 քաղաքացի: Հայտարարված մրցույթներից կայացել է 765-ը, որոնց մասնակցել է հայտ ներկայացրած քաղաքացիներից 1484-ը: Հիմնականում մասնակիցներ չլինելու պատճառով չի կայացել հայտարարված թափուր պաշտոնի զբաղեցման 143 մրցույթ, գերակշիռ մասը՝ գլխավոր պաշտոնների խմբից: Իսկ կայացած 135 մրցույթում հաղթող ճանաչվող չի եղել: Այսինքն՝ ընդհանուր առմամբ անարդյունավետ մրցույթները 278-ն են, որը կազմում է հայտարարված մրցույթների մոտ 30 տոկոսը:

2015թ. չորս փուլով կազմակերպվել է նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների զբաղեցման համար անհրաժեշտ հավաստագիր ստանալու թեստավորման գործընթացը: Թեստավորմանը մասնակցել է 1254 քաղաքացի, որոնցից հավաստագիր ստանալու իրավունք է ձեռք բերել 287-ը, կամ մասնակիցների գրեթե 17 տոկոսը: Նրանցից 163-ը տարվա ընթացքում նշանակվել են քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոններում:

Նախորդ տարի սահմանված կարգով ատեստավորվել է 1778 քաղաքացիական ծառայող: Ինչպես հայտնի է՝ ատեստավորման ընթացքում որոշվում է զբաղեցրած պաշտոններին քաղաքացիական ծառայողների համապատասխանությունը: Ըստ արձանագրված արդյունքների՝ տարվա ընթացքում 16 քաղաքացիական ծառայող ատեստավորման հանձնաժողովների համապատասխան որոշումներով ճանաչվել է զբաղեցրած պաշտոններին չհամապատասխանող և այդ հիմքով ազատվել աշխատանքից: Վերջիններիս մեծ մասը եղել են կրտսեր պաշտոններ զբաղեցնողներ:
Արձանագրվել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթների, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների ատեստավորման արդյունքների բողոքարկման 10 դեպք: Դրանցից 5-ը ՀՀ ՔԾԽ-ի կողմից բավարարվել է հօգուտ մրցույթի մասնակիցների (2) և ատեստավորված քաղաքացիական ծառայողների (3): 5-ի դեպքում դիմումները համարվել են չհիմնավորված:

2015թ. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը ներ¬գրավ¬¬¬վել է քաղաքացիական ծառայության հետ կապված հարցերով 7 դատական գործ-ընթացում (այդ թվում` 2014 թվականին չավարտված 2 դատական գործընթացում): 1 դատական գործով վճիռը կայացվել հօգուտ քաղաքացու, 2 դատական գործով վճիռները կայացվել են հօգուտ Խորհրդի, իսկ 4 դատական գործ գտնվում է ¬ընթացքի մեջ:

Գոռ Աբրահամյան

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն Խ Ո Ր Հ ՈՒ ՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031