Լրահոս
Օրվա լրահոսը

Շմայսի յուրաքանչյուր ելույթից հետո մեր երկիրն ակնհայտորեն ավելի օրինական է դառնում. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 13,2016 11:26

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարել է, թե ԵԽԽՎ-ն «շատ է հեռացել իր արժեքներից», իսկ հակահայկական բանաձեւերի ընդունման դեպքում «մենք անելու ենք մեր գործը, այն է՝ շարունակել ժողովրդավարեցնել մեր երկիրը, հստակ քայլեր անել, որ մեր երկիրը լինի ավելի օրինական» եւ այլն:

«ՉԻ» – Եթե մենք ճիշտ հասկացանք՝ ստացվում է, որ Եվրոպայի Խորհուրդը շատ է հեռացել եվրոպական արժեքներից, Հայաստանի իշխանություններն էլ օր օրի ավելի են խորացնում ժողովրդավարությունը։ Ընդ որում՝ ժողովրդավարության խորացման վերջին ակտն իրականացվել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ։

Իսկ թե ինչու նենգ Եվրոպան չի նկատում դա՝ հասկանալի է։ Որովհետեւ շատ է հեռացել եվրոպական արժեքներից։ Իսկ մենք գնալով մոտենում ենք։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դեպքում, օրինակ, իշխանությունների գործողությունները լիովին տեղավորվում էին եվրոպական արժեհամակարգի շրջանակներում։ Իսկ Շմայսի յուրաքանչյուր ելույթից հետո մեր երկիրն ակնհայտորեն ավելի օրինական է դառնում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031