Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի թվով 1100 փողոցները պետք է մաքրվեին 1,5 ժամում. «Հայկական ժամանակ»

Հունվար 13,2016 11:15

Եկեք փորձենք հաշվել, թե իրականում ինչ հնարավորություններ կային Երեւանը ձնից մաքրելու համար։

Այսպիսով, Երեւանի քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ մայրաքաղաքում կա մոտ 1100 փողոց։ Հաշվի առնելով այլ քաղաքներում կատարված հաշվարկները՝ քաղաքային փողոցների միջին երկարությունը մոտ 750 մետր է։ Ու թեեւ Երեւանում փողոցների միջին երկարությունը ավելի կարճ է լճի, գետերի, ձորերի ու բլուրների պատճառով, միեւնույն է, ընդունենք 1000 մետր միջին երկարությունը (հաշվարկների հավաստիության համար)։

Այսինքն՝ Երեւանի փողոցների գումարային երկարությունը 1100 կմ է։ Քանի որ փողոցներում ձյունը մաքրում են երթեւեկության գոտիներով, գնահատենք դրանց երկարությունը։ Փողոցները միջինում ունեն երթևեկության 4 գոտի՝ 2-ական ամեն ուղղությամբ։ Ստացվում է, որ Երեւանում երթևեկության գոտիների գումարային երկարությունը 4000 կիլոմետր է։

Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունից դեռեւս անցյալ տարի մեզ հայտնել էին, որ մայրաքաղաքը ունի 187 հատ ձյուն մաքրող մեքենա եւ եւս 40-50-ը ժամանակավորապես կարող է վարձակալել շինարարական կազմակերպություններից։ Ենթադրենք, որ մեքենաներից 30-ը մաքրում են մայթերը, իսկ ոչ ավելին, քան 20-ը հատուկ մեքենաներ են (օրինակ՝ ձնաբարձման)։ Այսպիսով, մոտ 180 մեքենայի վրա է այդ 4000 կիլոմետրը։ Հետեւապես, մեկ մեքենային բաժին է ընկնում շուրջ 22 կիլոմետր։ Ընդ որում՝ ոչ թե 22 կմ փողոց, այլ ընդամենը 22 կմ երթևեկությամբ մեկ երթեւեկելի գոտի։ Այսինքն, այդ 22 կիլոմետրին բաժին է ընկնում միջինը 4 մեքենա (երթեւեկելի գոտիների քանակով)։

Եթե ձյուն մաքրող մեքենաները անորակ են եւ շարժվում են, ենթադրենք, ընդամենը 20 կմ/ժ արագությամբ, իսկ խաչմերուկներում էլ կարմիր լույսի տակ կանգնում են, ապա այդ 22 կիլոմետրը նրանք կհաղթահարեն 1,5 ժամում: Այսինքն, անգամ այս հաշվարկներով՝ Երեւանի թվով 1100 փողոցները պետք է մաքրվեին 1,5 ժամում։ Բոլո՛ր փողոցները։ Անգամ այն փողոցները, որոնք ձյան գալուց արդեն երկու շաբաթ անց դեռ փաստացի «ձեռք տված չեն»։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031