Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալիեւն «ընդլայնում է» դիվանագիտական զինանոցը

Հունվար 13,2016 11:12

«Ալիեւի այդ հայտարարությունը, ցավոք, շփման գծում մեր զինվորի զոհվելու առիթ դարձավ, եւ դա, կարծում եմ, խորհրդանշական է: Ադրբեջանը փորձում է լայնածավալ պատերազմի սպառնալիքը դարձնել դիվանագիտական գործիք, իսկ համանախագահ երկրները կոնսոլիդացված հակադարձման հնարավորությունը չեն օգտագործում:

Կարելի է բազմաթիվ պատճառներ մատնանշել, թե ինչու դա չի արվում: Ցանկացած վարկած գոյության իրավունք ունի: Բայց ավելի էական է, որ ԼՂ հարցում Ադրբեջանի բացահայտ ծայրահեղական մոտեցումները խարխլում են համակեցության այն հիմքերը, որ ստեղծվել են Հելսինկիում՝ 1975 թվականին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց վերլուծաբան, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օրերս արած այն հայտարարությանը, որ 2015 թվականին Ադրբեջանը շփման գծում առավելության է հասել, թելադրել է իր կամքը եւ առաջիկայում եւս կուժեղացնի իր մարտական ներուժը:

Զրույցի այլ մանրամասները` վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031