Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիր ՔԿՀ-ում տեղի ունեցած այս ինքնասպանության դեպքի մասին պաշտոնական տեղեկություն չի տարածվել

Հունվար 13,2016 11:09

2016 թվականի հունվարի 11-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել 2016 թվականի հունվարի 4-ին «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած 21 տարեկան Անզոր Կարապետյանի հարազատները։ ՔԿՀ-ից հայտնել են, որ Ա․Կարապետյանը ինքնասպանություն է գործել։

Հարազատները պնդում են, որ ինքնասպանություն գործելու մասին տեղեկությունը արժանահավատ չեն համարում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որը Անզոր Կարապետյանը և ուժեղ կամքի տեր անձնավորություն է եղել, և որևէ պատճառ չկար նման քայլի դիմելու համար։ Նաև վկայակոչում են դիակի դիահերձման ժամանակ մարմնի վրա բռնության հետքերի և ներքին օրգանների վնասվածքների մասին, որոնք հերքում են ինքնասպանության վարկածը: 2015 թվականի դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցել է նաև Անզոր Կարապետյանը, որից հետո Ա․Կարապետյանը ներկայացել է ոստիկանություն, նրան ձերբակալել են, այնուհետև 2016 թվականի հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել է և գիշերը տեղափոխվել Արմավիր ՔԿՀ: Փաստորեն, ինչպես պարզ է դառնում վերը նշվածից, Անզոր Կարապետյանը քրեակատարողական հիմնարկում ընդամենը մի քանի ժամ է անցկացրել և թե ինչ հանգամանքներ կարող էին նրան դրդել ինքնասպանության, մնում է անհասկանալի։

Այնուամենայնիվ, համադրելով վկայակոչված փաստերը և Ա. Կարապետյանի հարազատների պատմածը, Ա. Կարապետյանի՝ ինքնակամ ոստիկանություն ներկայանալը, քրեակատարողական հիմնարկում նրա անցկացրած ժամանակահատվածը և դիահերձման ընթացքում ի հայտ եկած մարմնական վնասվածքները, Ա. Կարապետյանի կողմից ինքնասպանություն կատարելը առավել քան արժանահավատ չէ: Դիմումատուները հայտնել են, որ Անզոր Կարապետյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն՝ հայցելով Կազմակերպության օգնությունը այդ հարցում: Նշենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ վերջին շրջանում Արմավիր ՔԿՀ-ում ինքնասպանության ևս երկու դեպք է տեղի ունեցել 2015թ․ դեկտեմբերի 19-ին դատապարտյալներից մեկին կախված էին գտել, իսկ 2016թ․ հունվարի 6-ին Արմավիր ՔԿՀ-ի խցերից մեկում հայտնաբերվել էր դատապարտյալ Արմեն Փարսադանյանի դին:

Եթե այս երկու դեպքերի մասին ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության կողմից տարածվել էր պաշտոնական հաղորդագրություն, ապա Ա․Կարապետյանի մահվան մասին որևէ տեղեկություն չի տարածվել։ Այս հանգամանքը ևս մեծացնում է Ա․Կարապետյանի կողմից ինքնասպանություն կատարելու վերաբերյալ վարկածի ոչ արժանահավատ լինելու հավանականությունը: Եվս մեկ կարևոր հանգամանք. Ա. Կարապետյանը ՔԿՀ տեղափոխվելուց հետո գտնվել է այն նույն խցում, որտեղ տեղի է ունեցել ինքնասպանության վերոնշյալ դեպքերից մեկը։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031