Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 6-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարում սահմանված գրոսմայստերական բալի համար պայքարն օրեցօր թեժանում է: Ամեն տուրից հետո որպես կանոն մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում նոր անուն է հայտնվում: Նրանք միջազգային կամ ՖԻԴԵ-ի վարպետ են, որոնց օդի պես անհրաժեշտ այդ բալը:
Երեկ կայացած 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում հերթական փոփոխությունները կատարվեցին: 3,0-ական միավորով առաջին հորիզոնականը բաժանում են միջազգային վարպետներ, ռուսաստանցիներ Մաքսիմ Չիգաեւն ու Դավիթ Պառավյանը: Նրանց կես քայլ են զիջում Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը (նկարում) եւ ՖԻԴԵ-ի վարպետներ Հայկ Մարտիրոսյանն ու Դավիթ Շահինյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ