Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. Հակում են իրականությանը չհամապատասխանող կեղծ ցուցմունք տալ Արա Բուդաղյանի դեմ. «Հրապարակ»

Հունվար 13,2016 10:47

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի շահերը, պարզվում է, վերջին 2 ամիսներին պաշտպանում է եւս մեկ փաստաբան՝ Մհեր Բադալյանը։

Գարեն Աթաջանյանի անունը վերջին շրջանում մամուլում ավելի շատ է հոլովվում, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր, թե վերջինիս հակում են իրականությանը չհամապատասխանող կեղծ ցուցմունք տալ Արա Բուդաղյանի դեմ, որի դիմաց նրան խոստացել են ազատ արձակել։

Մհեր Բադալյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է իր պաշտպանյալի առողջությունը, միաժամանակ խնդրեցինք մեկնաբանել վերոհիշյալ հայտարարությունները։

Հասցրինք միայն տեղեկանալ, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը նորմալ է, իսկ մնացյալի մասով. «Առաջինը՝ ես Հայկ Ալումյանի հայտարարությունների վերաբերյալ որեւէ նորություն չունեմ, չեմ լսել, չեմ կարդացել, եւ ընդհանրապես, առավել եւս այս գործի շրջանակներում, ինձ չի հետաքրքրում, թե ինչ հայտարարություններ է տալիս։ Գործը գտնվում է նախաքննության փուլում, ես մի քանի անգամ տարբեր լրագրողների հայտնել եմ, որ նախաքննության փուլում որեւէ մեկնաբանություններ, պատճառաբանություններ կամ որեւէ բաներ չեմ կատարում։ Ինչ են ասում, ոնց են ասում, Հայկ Ալումյանը հայտարարություն կարող է անել, իր իրավունքն է, ուզում է օրը 3 անգամ հայտարարություն անի, ի՞նչ կապ ունի դրա հետ, որ զանգում եք՝ ինձանից հայտարարության վերաբերյալ կարծիք եք հարցնում»:

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031