Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքյան օգտատերը չի դիմի էթիկայի հանձնաժողով՝ ընդդեմ Շուշան Պետրոսյանի. «Հրապարակ»

Հունվար 13,2016 10:33

Շուշան Պետրոսյանը պարբերաբար մենահամերգներ է տալիս Հայաստանի սահմանամերձ զորամասերում, անգամ Մարտակերտի շրջանի Մարտակերտի քաղաքային համայնքում «Մարտակերտի պատվավոր քաղաքացու» կոչում է ստացել՝ մշակույթի տան բացման համար, տարբեր ծրագրեր է իրականացնում, զորամասեր է այցելում, մի խոսքով՝ եռուն գործունեություն է ծավալում Արցախում։ Բնականաբար՝ ոչ առանց վարձատրության, եւ բնական է նաեւ այն, որ մարդիկ այս «քոմենթի» տակ սեփական կերակրատաշտը պաշտպանելու փորձեր են տեսնում։

«Երբեք չի եղել այդ բանը, որովհետեւ իմ սկզբունքի մեջ մտնում է երբեք պաշտպանության նախարարությանը որեւէ հարցով չդիմել։ Ես ընդամենը կարող եմ խնդրել, որպեսզի ինձ թույլատրություն տան երգել սահմանամերձ զորամասերի զինվորների համար։ Դրանից ավել ես երբեւէ չեմ դիմել պաշտպանության նախարարության աջակցությանը, դա ուղղակի անքննարկելի ճշմարտություն է։ Ուզում եմ, որ դա ընդունվի որպես աքսիոմ»,- սրան ի պատասխան, ասաց ԱԺ պատգամավորը։

Մենք կապվեցինք նաեւ Գայանե Շահինյանի հետ, որի թողած մեկնաբանության տակ արտահայտվել էր ՀՀԿ-ական պատգամավորը, եւ հետաքրքրվեցինք, թե չի՞ պատրաստվում արդյոք դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին։ Գայանեն տեղեկացրեց, որ ոչ, իսկ այլ հարցերի հրաժարվեց պատասխանել։

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031