Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է շախմատի տղամարդկանց 82-րդ առաջնությունը, որին մասնակցում են 12 շախմատիստներ:
Հինգ տուրից հետո 4,0 միավոր վաստակել են մեր հայրենակից, գրոսմայստեր Գրիգոր Սեւագ Մխիթարյանը եւ Ֆրանցիսկո Չոման, սակայն լրացուցիչ գործակիցներով Գրիգորն ընթանում է առաջին հորիզոնականում: Հայ շախմատիստը տարել է երեք հաղթանակ եւ երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը Գրիգոր Սեւակ Մխիթարյանի ՖԲ էջի