Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական եկեղեցի՝ երկու սինագոգի արանքում

Հունվար 13,2016 17:00

Հունգարիայի, Չեխիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ հայր Բարսեղ վարդապետ Փիլավչյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ հայկական Սուրբ Հոգի եկեղեցու համար հե՞շտ է «ապրել» հրեական երկու սինագոգների արանքում՝ ճիշտ Պրահայի կենտրոնում: Հայր սուրբը ժպտալով պատասխանեց. «Կարծում եմ՝ այդ հարցն իրենց պետք է տալ, որովհետեւ մենք արդեն լավ տեղավորվել ենք»:

Ըստ հայր Բարսեղի՝ այն տեղեկությունը, որ 14-րդ դարում կառուցված Սբ. Հոգի կաթոլիկ եկեղեցին անժամկետ օգտագործման իրավունքով փոխանցվելու է Հայ Առաքելական եկեղեցու Սբ. Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին, տեւական ժամանակ գաղտնի է պահվել, այլապես կարող էին խանգարել: Հայ հոգեւորականը հավաստիացրեց, որ Պրահայում եկեղեցի ունենք՝ շնորհիվ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ լավ հարաբերությունների ու հայանպաստ գործունեության:

Կարդացեք նաեւ

 

«Առավոտ» օրաթերթ
12.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031